Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է Ապագայի գագաթնաժողովին ու մի «հանճարեղ» ելույթ է ունեցել:
Երեկվանից շոկի մեջ եմ, որովհետև չեմ հասկանում, բանականությունս թույլ չի տալիս հասկանալ՝ ինչպես կարող է այսքան պրոբլեմների մեջ թաթախված երկրի ղեկավարը ՄԱԿ ամբիոնն օգտագործել՝ էժան քարոզչության, ընտրարշավի մեկնարկ տալու համար:
Չեմ հասկանում, թե ինչպես Փաշինյանը կարող է համաշխարհային առաջնորդներին հորդորել՝ մի կողմ դնել իրականությունը և ապրել պատրանքներով:
Արցախը կործանած, Հայաստանը կործանման եզրին հասցրած մարդը իր մոդելն առաջարկում է աշխարհին ու սա իսկապես «արտառոց», «պատմական» իրադարձություն է:
Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
Բաժնի բոլոր նորությունները »22.05.2025
2025 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |